News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե Սարի թաղի այն հատվածը, որտեղ ցուցարարներն էին, համարվում էր վտանգավոր տարածք, թող նախապես արգելապատնեշ դնեին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ արձագանքելով այն մեղադրանքներին, որ «ժառանգության» անդամները ցուցարարներին ուղղորդում էին դեպի ՊՊԾ տանող վտանգավոր հատված, ինչը կարող էր տասնյակ զոհերի պատճառ դառնալ։

«Նույն կերպ կարող էին աել, որ Խորենացի փողոցն էլ էր վտանգավոր տարածք, քանի որ այդ կողմով ուղիղ կարող էին գնալ ՊՊԾ գնդի տարածք, եթե վտանգավոր տարածք էր Սարի թաղի այդ հատվածը, որտեղ ցուցարարներն էին, թող բարի լինեին արգելաապատնեշ դնեին, ինչպես Խորենացիում ու այլ տեղերում։ Մարդիկ կհասկանային՝ վտանգավոր տարածք է ու չէին հասնի։ Վտանգավոր տարածքը դրանից ներքեւ էր, որից հեռու էին ցուցարարները»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Մեր զրուցակիցը պնդում է, որ դեպքերը հրահրել են իշխանության ներդրած սադրիչները։

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերելու մեղադրանքով անազատության մեջ անցկացրեց շուրջ երեք շաբաթ։ Ազատ արձակվեց երեկ՝ պգոստոսի 17-ին։ Նրա կուսակիցներ Դավիթ Սանասարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը դեռեւս կալանավորված են նույն մեղադրանքով։

Ժառանգականներին կալանավորելու որոշումը ստիպեց կուսակցությանը երկու օր առաջ հայտարարությամբ հանդես գալ առաջիկայում Հանրապետության ողջ տարածքում սպասվող ՏԻՄ ընտրությունենրին մասնակցելոուց հրաժարվելու վերաբերյալ։

Մեր հարցին, թե իր ազատության մեջ հայտնվելուց հետո արդյոք չի վերանայվելու այդ որոշումը, առավել եւս, որ դեռ երկու ամիս առաջ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, որ իրենք նպատակադրվել են իշխանությունը վերցնելու գործընթացը սկսել նախ ՏԻՄ ընտրություններից, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Այդ որոշումը բնական որոշում է այն առումով, որ ՏԻՄ ընտրությունների բոլոր բանակցությունները ես եմ վարել, բայց թե հետո ինչ կլինի, կվերանայվի, թե ոչ, չեմ կարող հիմա ասել»։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամների զենքերը վայր դնելու որոշմանը, Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ ճիշտ որոշում էր։

«Ես կարծում եմ՝ տղաները շատ ճիշտ արեցին, որ զենքերը վայր դրեցին, ակնհայտ է, որ ոստիկանությունը չպետք է պատասխան տա իշխանության կատարած կոռուպցիայի, յուրացումների համար, ճիշտ արեցին, որ արյունահեղության չգնացին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ