News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 19-ին կհրապարակի «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին միջնորդության քննության որոշումը:

Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանին վիրահատելու էին այսօր, սակայն, քանի որ այսօր քննվում էր նրա խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության քննությունը եւ նա անպայման ուզում էր ներկա լինել բողոքի քննությանը, այդ պատճառով նրան կվիրահատեն վաղը:

«Ես որպես պաշտպան ուզում եմ, որ նրան վիրահատեն «Էրեբունիում»: Պավլիկը ցավերի մեջ էր, նրան ցավազրկողներ ներարկեցին, որովհետեւ իրեն վատ էր զգում»,-ասաց նա:

Պավլիկ Մանուկյանը նաեւ դատարանում ելույթ է ունեցել եւ ասել, որ ինքը «Սասնա ծռերի» թուր կեծակին է եւ երբեք պատյան չի մտնելու:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ