News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գրենլանդիայում ԱՄՆ-ի լքված ռազմական բազա են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Star տաբլոիդը:

Բազայի շինությունները դիտորդների համար մատչելի են դարձել սառցաբեկորի հալվելու հետեւանքով: ԶԼՄ-ների տվյալներով, սառը պատերազմի ընթացքում ենթադրվում էր, որ սառցաբեկորի ներսում բազան «Սառցե որդ» նախագծի հենակետերից մեկը կդառնա, որի շրջանակում ենթադրվում էր ավելի քան  600 միջուկային հրթիռ տեղադրել, որոնք հասանելի չէին լինի պոտենցիալ հակառակորդի համար: 

Այնուամենայնիվ, բազան լքվել էր 1966 թվականին, սառցաբեկորի` արդեն այն ժամանակ սկսված հալոցքի  հետեւանքով:

Թերթը ճշտում է, որ Դանիայի իշխանություններն այն ժամանակ արդեն գիտեին բազայի շինարարության մասին, սակայն տեղյակ չէին դրա կոնկրետ նշանակությանը: Միաժամանակ նախագծի հաջողության դեպքում ապաստարանի միջանցքների երկարությունը կկազմեր 4,5 հազար կմ, իսկ ինքը` շինությունը, կներառեր խանութ, հիվանդանոց, եկեղեցի եւ թատրոն, հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ