News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իջեւանում 50-ամյա տղամարդուն սպանելու մեղադրանքով կալանավորված Ա. Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր՝ օգոստոսի 19-ին, վերահաստատել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի կայքից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016 թ. օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջեւան քաղաքի բնակիչ, Վ.Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել նույն քաղաքի բնակիչ Ա.Շահինյանը:

Նրան  որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել է օգոստոսի 17-ին, նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ եւ հայտարարվել հետախուզում։

Օգոստոսի 18-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ