News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Բալաքենովի շրջանի ոստիկանությունը հանցավոր աշխարհում «Կույր Էլչին» մականունով հայտնի թմրաբարոնի է կալանավորել՝ 35-ամյա Էլչին Ալվասովին, փոխանցում է ԱՊԱ-ն:

Ոստիկանության աշխատակիցների իրականացրած՝ թմրադիլերների ձերբակալության օպերացիայի ընթացքում խուզարկություն է կատարվել Ղազմա գյուղի բնակիչ Էլչին Ալվասովի տանը եւ տնամերձ հողամասում. նրան երկար ժամանակ հաջողվում էր խուսափել պատասխանատվությունից:

Խուզարկության ընթացքում Ալվասովի տանը հայտնաբերվել եւ առգրավվել է արտասահմանյան արտադրության ատրճանակ՝ երեք փամփուշտով, պոլիէթիլենե տոպրակներում փաթեթավորված 1150 գրամ չորացված մարիխուանա, 4 փամփշտակալ՝ որսորդական հրացանի 12 մմ տրամաչափի փամփուշտներով, գիշերային դիտման սարքեր, խցիկներ, բջջայիններ, «Սիմ» համարներ, երկու նոթբուք եւ այլ իրեր:

Տնամերձի զննմամբ հայտնաբերվել են բանկերի հայտարարությամբ հետախուզվող Lexus, BMW, Mercedes եւ «ԳԱԶ 21015» մակնիշի մեքենաներ, նաեւ տարբեր պետհամարանիշներ: Հայտնաբերված իրերը առգրավվել եւ որպես իրեղեն ապացույցներ կցվել են գործին: Ինքն Ալվասովը ձերբակալվել եւ փոխանցվել է քննչական մարմնին:

Ձերբակալված Ալվասովը տեւական ժամանակ զբաղվել է ապօրինի թմրաշրջանառությամբ: Իր գործունեությամբ նա հայտնի էր նաեւ հարեւան Վրաստանում եւ Ռուսաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ