News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

1928 թվականի հեռախոսագիրքը, որտեղ բաժանորդների թվում նշված են Վլադիմիր Մայակովսկին, Ալեքսանդր Ռոդչենկոն եւ Սերգեյ Էյզենշտեյնը, կվաճառեն աճուրդին, հայտնում է «Լիտֆոնդ» աճուրդի տունը: 

Առցանց առք ու վաճառքի ընթացքում, որը «Լիտֆոնդ» աճուրդի տունը կանցկացնի օգոստոսի 24-ին, կներկայացվի 1928 թվականին հրապարակված «Մոսկովյան քաղաքային հեռախոսացանցի բաժանորդների ցուցակ» գիրքը: Դրանում հնարավոր է այն ժամանակվա հայտնի գրականագետների եւ արվեստի գործիչների բազմաթիվ հասցեներ եւ հեռախոսահամարներ գտնել: 

Այսպես, 20-ական թվականների մոսկովյան բաժանորդների թվում նշված են Միխայիլ Բուլգակովը, Ալեքսանդր Ռոդչենկոն, Դեմիան Բեդնին, Սերգեյ Էյզենշտեյնը եւ շատ ուրիշներ: 

Ընդհանուր առմամբ աճուրդին կներկայացվի 360 լոտ. գրքեր, ինքնագրեր, բացիկներ եւ լուսանկարներ, ընդհանուր ավելի քան վեց մլն ռուբլի արժողությամբ: Այսպես, օրինակ, կցուցադրվի 1905-1906 թվականների սատիրիկ ամսագրերի ավելի քան 40 տարբեր անվանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ