News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ գործով քննությունն ընթացել է մեծ բացթողումներով:

Հերթական անգամ հիշեցնելով, որ ամբաստանյալ Վալերի Պերմյակովին իրավունք չունեին Հայաստան ծառայության ուղարկել, առավել եւս՝ զենք վստահել՝ հաշվի առնելով ծառայության նախկին վայրի զորամասից նրա բազմակի դասալքությունները՝ իրավապաշտպանը ներկայացրեց դատաքննության ընթացքում չհնչած հանգամանքները: Մասնավորապես, նա նշեց, որ մեղադրյալի հագուստի վրա եղել է անհայտ անձի արյան հետքեր:

Իրավապաշտպանը մանրամասն ներկայացրեց «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում Պերմյակովի նամակագրությունը՝ նշելով, որ  դրանում հիշատակումներ կան Պերմյակովի հաշվին փոխանցված գումարի մասին: Նրա խոսքով՝ նամակագրությունը հավուր պատշաճի չի ուսումնասիրվել հետաքննության ընթացքում եւ հնարավորություն է թողնում ենթադրել, որ եղել են սպանության հանցակիցներ կամ պատվիրատուներ:

Իրավապաշտպանի կարծիքով տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ Ավետիսյանների տանը 15 րոպե մնալուց հետո Պերմյակովը 2 ծխախոտի մնացորդ է թողել, իսկ պոմպակայանում ավելի երկար ժամանակ անցկացնելով, որտեղ նա թաքնվում էր հայ-թուրքական սահմանին՝ ոչ մի ծխախոտի մնացորդ չկա: Տարօրինակ է նաեւ այն, որ հարեւաններից ոչ մեկը ոչ մ ի ձայն չի լսել, թեպետ կրակահերթ է արձակվել, իսկ քաղաքում մի քանի ժամ ինքնաձիգով շրջող Պերմյակովին ոչ ոք չի տեսել:

Ամփոփելով Արթուր Սաքունցը նշեց, որ քննությունը չի պարզել հանցագործության ո՛չ դրդապատճառները, ո՛չ էլ հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ