Ստամբուլի Մերթեր շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել բիզնես-կենտրոնի շենքում, հայտնում է Haberturk-ը:
Դեպի վայր են ժամանել հրշեջները: Ականատեսներն ասել են, որ շենքի վրա սեւ ծխի քուլաներ են բարձրանում: Պատահարի պատճառները պարզվում են: