News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քոնեկթիքուտի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ եթե տղամարդը ստանձնում է ընտանիքի ֆինանսական բարեկեցության պատասխանատվությունը, ապա նրա առողջությունը եւ սեփական բարեկեցությունը վտանգվում են:

Գիտնականները իրենց հետազոտության մեջ օգտագործել են 1997-2011 թվականներին ԱՄՆ-ում անցկացված հարցումների ընթացքում հավաքած ընտանեկան զույգերի տվյալները: Նրանք հաստատել են, որ տղամարդկանց շրջանում առողջության եւ հոգեկան բարեկեցության վատ ցուցանիշներ են գրանցվել այն տարիներին, երբ նրանք ընտանիքում միակ վաստակողն են եղել:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Քոնեկթիքուտի համալսարանի պրոֆեսոր Քրիսթին Մունշն ասում է, որ այն ամենն, ինչ իմացել են ընտանիքում կանանց դերի մասին, այն էր, որ նրանք հաճախ են ընտանեկան բռնության զոհ դառնում եւ մինչ օրս կատարում տան հետ կապված աշխատանքի մեծ մասը. «Մեր հետազոտությունը նպաստում է այն ընկալմանը, որ գենդերային սպասումները վնաս են պատճառում նաեւ տղամարդկանց: Ենթադրվում է, որ տղամարդը պետք է լինի ընտանիքին կերակրողը, չնայած ընտանիքի ֆինանսական ապահովումը առանց ընտանիքի մյուս անդամների աջակցության ունի բացասական հետեւանքներ»:

Կնոջից ավելի շատ փող վաստակող տղամարդը դա որպես պարտականություն է ընդունում եւ մտահոգվում է իր կարգավիճակի պահպանման համար: Իսկ կինը վաստակած փողերին վերաբերվում է ինչպես հնրավորությանը կամ ընտրությանը: Նա կարող է հպարտանալ իր դիրքով՝ չմտահոգվելով, թե ինչ կասեն ուրիշները, եթե իրեն չհաջողվի այն պահպանել»,- պարզաբանում է Մունշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ