ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 19-ին, կազմել է 474.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.61 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.21 դրամ (նվազել է 0.73 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.65 դրամ (նվազել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 301.88 դրամ, ոսկի՝ 20,603.97 դրամ, պլատին՝ 17,123.56 դրամ։
Օգոստոսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։