News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը  փոխելու մասին բողոքի վերաբերյալ կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոստոսի 22-ին:

Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Անուշ Մխիթարյանը ասաց, որ իր պաշտպանյալին դատարան չէին տեղափոխել իր իսկ ցանկությամբ:

«Իր ցանկությունն է եղել չգտալը, ես մեկմաբանել չեմ կարող: Բայց ինքը մի շարք հիվանդություններ ունի եւ չի կարող այդ վիճակում մնալ անազատության մեջ: Եվ իմ բողոքարկման հիմնական պատճառն էլ այդ է եղել»,- ասաց պաշտպանը:

Բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 22-ին ժամը 10:00-ին:

Հովհաննես Վարդանյանը «Հիմնադիր խորհրդարանի» համախոհներից է եղել, մասնագիտություն չունի, ամուսնացած է, ունի երեք որդի:

Նշենք, որ Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ