News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, կալանավորված Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշենի» ՔԿՀ-ից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Այսօր Վերաքննիչ դատարանը որոշել է 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Սանասարյանին:

Դավիթ Սանասարյանին «Նուբարաշեն» ՔՀԿ-ի մոտ դիմավորել են հարազատներն ու մանկահասակ երեխաները։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։ Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Լուսանկարները՝ armtimes.com

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ