News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները պահանջում են ամռան ամիսներին չայրել աղբը Նուբարաշենի աղբանոցում, քանի որ ծուխը եւ հոտը լցվում է փողոց, եւ անհնար է լինում երեկոյան ժամերին դուրս գալ կամ բացել տան պատուհանները: NEWS.am-ի հետ զրույցում խճուղու բնակիչներից տիկին Սուսաննան ասաց, որ խնդիրը սրվում է ամռան ամիսներին. երեկոյան ժամերին շաբաթը մի քանի անգամ այրում են աղբը, ինչն էլ անհարմարություններ է պատճառում բնակիչներին:

«Չենք կարողանում էս շոգին տան պատուհանները բացել, մի ահավոր հոտ է ընկնում ամբողջ փողոցով մեկ, չենք կարողանում շնչել, դուրս գալ տնից: Ու այս ամեն ինչն հենց ամռան ամիսներին է սկսվում՝ թվում է, որ ամեն ինչ անում են՝ մեզ համար անհարմարություններ ստեղծելու համար»,-ասաց տիկին Սուսաննան:

Նա նշեց, որ մի քանի անգամ դիմել են Նուբարաշենի թաղապետարան, սակայն, այդպես էլ խնդրին լուծում չի տրվել:

«Պատրաստվում ենք հավաքվել, նորից  դիմել թաղապետարան, թող այլ ճանապարհ գտնեն, չայրեն աղբը: Այնպիսի վիճակ է ստեղծվում, որ անգամ մեր երեխաների հետ չենք կարողանում ամռանը երեկոյան դուրս գալ փողոց, քայլել։ Ինչո՞ւ պետք է այս շոգին փակենք դուռ ու պատուհան ու փակվենք ներսում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ