News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. արդեն 3-րդ օրն է՝ նա չի կարողանում շարժել ոտքի մատները, իսկ վիրահատությունն անհասկանալի պատճառներով հետաձգվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Իմ պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում համապատասխան բուժսպասարկում չի ստանում: Վիրակապերը փոխում են 3-4 օրը մեկ անգամ, «Էրեբունի»-ի բժիշկները նույնպես ուշ-ուշ են գալիս: Հովհաննեսն անընդհատ ցավերի մեջ է, կամ ցավազրկողն են ուշացնում, կամ ժամանակին չեն ներարկում: Բացի դրանից, 3-րդ օրն է արդեն՝ ոտքի մատները չի կարողանում շարժել: Երբ բժշկին հարցրել է, չի պատասխանել, լռել է»,- ասաց նա:

Ըստ Հայարփի Սարգսյանի՝ սա պարզապես խոշտանգում է իր պաշտպանյալի նկատմամբ: Ավելին, փաստաբանի համար պարզ չէ, թե ինչու Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատում, ինչու են ձգձգում:

«Ես միտում եմ տեսնում: Ես դիմում- պահանջներ եմ ներկայացրել արդարադատության նախարարություն, առողջապահության նախարարություն, Քրեակատարողական վարչություն եւ ՀՔԾ սույն քրեական գործով քննչական խմբի ղեկավարին՝ տեղեկացնելով, որ վիրահատությունը պետք է կատարվի քաղաքացիական հիվանդանոցում, հակառակ պարագայում այն կդիտարկվի որպես դիտավորություն, եւ եթե Հովհաննեսի մոտ բարդություններ առաջանան, ամբողջ պատասխանատվությունը կրելու են նշված կառույցների ղեկավարները»։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ