News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրարշավի  մեկնարկից հետո առաջին անգամ նախընտրական հեռուստատեսային հոլովակ է թողարկել, հայտնում է The Hill-ը:

Տեսանյութը պատմում է, որ Հիլարի Քլինթոնի Ամերիկայում համակարգն ամերիկացիների դեմ է:

Տեսանյութում քննադատվում է նաեւ ապօրինի միգրանտների հարցում Քլինթոնի քաղաքականությունն ու մեծաթիվ սիրիացի փախստականներին ընդունելը: «Հանցագործությունների մեջ մեղադրվող ապօրինի միգրանտները մնում են՝ ստանալով սոցիալական պաշտպանություն»,- ասված է հոլովակում:

Ընդ որում, տեսանյութի վերջում խոսվում է Թրամփի ԱՄՆ-ի մասին, որն անվտանգ է:

«Ահաբեկիչներին եւ հանցագործներին երկիր չեն թողնում: Սահմաններն ապահով են, մեր ընտանիքներն անվտանգության մեջ են»,- ասվում է հոլովակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ