News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցած տարվա մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի գործով նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

«Մենք այդ եզրակացության հետ համաձայն չենք, քանի որ հստակ ոչինչ գրված չէ: Այդ պատճառով միջնորդել ենք, որ նոր փորձաքննություն նշանակվի»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ փորձաքննության եզրակացության համաձայն՝ բժշկական սխալ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մոտ 2015թ. հունվարի 12-ին հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կինը մարտի 2-ին քիմիաթերապիա էր ընդունել: Մահացածի որդին պնդում է, որ մայրն առանց լյարդի պատշաճ հետազոտության է ենթարկվել քիմիաթերապիայի, ինչի հետեւանքով լյարդային անբավարարության պատճառով 10 օր անց՝ մարտի 12-ին անց մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ