News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան  ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, արեւշատություն եւ ստեղծագործական նոր նվաճումներ:

«Դուք մեր թատերարվեստի այն երեւելիներից եք, ով տասնամյակներ շարունակ կոփելով բեմադրիչի իր ազնիվ կեցվածքը, հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքն է վայելում: Ձեր ստեղծագործական ձեռագրի յուրօրինակ դրսեւորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում բեմադրած՝ ժամանակակից եւ դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը:

Ձեր հարուստ ու բովանդակալից կենսագրությունը վառ եւ ուսանելի օրինակ է թատրոն մուտք գործող նոր սերնդի ներկայացուցիչների համար:

Մեծ է Ձեր ավանդը նաեւ հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման եւ բարեկամության ամրապնդման գործում: Դուք սիրված եւ գնահատված եք նաեւ հայրենիքի սահմաններից դուրս»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ