News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գաղտնի ֆոնդի կառավարիչն անհետացել է: Նրա հետ կորել է նաեւ խոշոր չափի գումար, հայտնում է «Ռենհապ» հարավկորեական գործակալությունը:

Հաղորդվում է, որ պաշտոնյան անհետացել է իր 2 որդիների հետ: Ենթադրաբար նա այս պահին եվրոպական երկրներից մեկի պաշտպանության ներքո է գտնվում, որտեղ աշխատել էր վերջին 20 տարվա ընթացքում:

Նրա հետ անհետացել է նաեւ 111.1 մլն դոլարին համարժեք մի քանի հարյուր միլիարդ վոն, որոնց կառավարումը վստահված էր նրան:

Հարավկորեական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 6 ամիսներին առնվազն 10 հյուսիսկորեացի դիվանագետ է փախել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ