News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սարի թաղում հուլիսի 29-ին նիզամեցի Գարիկ Առուստամյանի մասնակցությամբ միջադեպից տուժած ոստիկանների վնասվածքները թեթեւ են եղել, նրանք մի քանի ժամ են անցկացրել հիվանդանոցում, մինչդեռ նրանց հասցրած հարվածներից  Գարիկի ստացած վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ նա երկու օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքից մոտ մեկ ամիս անց Գարիկը դեռ կալանքի տակ է, իսկ նրան հարվածներ հասցրած ոստիկանների ինքնությունները դեռ պարզ չեն: 

Գարիկ Առուստամյանի պաշտպան Զորայր Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գարիկը տուժողի կարգավիճակում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը, սակայն, դեռ չկա: Գարիկը, պաշտպանի խոսքով՝ իրեն մահակներով հարվածած ոստիկանների դեմքերը ֆիքսել չի կարողացել, քանի որ նրանք դիմակով են եղել, բացի այդ՝ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Զորայր Հարությունյանը, սակայն, կարծում է՝ անհնար չէ պարզել, թե ովքեր են եղել Գարիկին հարվածած ոստիկանները:

«Ոստիկանների քանակը շատ է, անհատականացման խնդիր կա, թե որ փողոցի, որ խաչմերուկի վրա որն է կանգնած եղել, որն է հարվածել, որը՝ չէ: Հավանականության տեսանկյունից դժվար կլինի, բայց կարծում եմ՝ հնարավոր է բացահայտել»,- ասաց պաշտպանը: 

Գարիկի դեմ հարուցված քրեական գործով արդեն 3 ոստիկան է ընդգրկված որպես տուժող:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակվող Գարիկը ընկերոջ հետ գնացել էր Սարի թաղ՝ քրոջը տուն բերելու, երբ հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում: Ընկերը՝ Պետրոս Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տվել մեքենայով դուրս գալ Սարի թաղից, դուրս են բերել մեքենայի միջից, ծեծի ենթարկել թե իրենց երկուսին, թե Գարիկի քրոջը, ինչից հետո Գարիկը երկու օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում, ապա կալանավորվել:

Գարիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ