News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում արդեն մթերում են այս տարվա խաղողի բերքը, սակայն նախորդ տարվա բերքի մթերման գումարն ամբողջությամբ չեն ստացել գործարաններից:

Քաղցրաշենցիներից Սաշիկ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի բերքը 50 տոկոսով պակասել է:

«Խաղողի բերքատվությունն է ընկել, մարդկանց մեծ մասը գումար չեն ունեցել պարարտանյութի համար, այգիները անմշակ են մնացել: Բացի այդ էլ՝ մարդկանց մի մասը քանդել է այգիները, հուսախաբ են եղել»,- ասաց քաղցրաշենցին:

Սաշիկ Հակոբյանը նշեց, որ ինքն էլ է պատրաստվում բերքահավաքից հետո քանդել այգիները, քանի որ վստահ է, որ հաջորդ տարի էլ ավելի է սրվելու մթերման խնդիրը:

«Գործարանները այգիներ ունեն, ու դրանց տարածքները հետզհետե մեծանում են: Հաջորդ տարիներին էլ բացարձակ չեն ընդունի բերքը»,- ասաց խաղողագործը:

Նշենք, որ գործարանները դեռ մոտ 70 միլիոնի պարտք ունեն քաղցրաշենցի խաղողագործներին: 

Նշենք, որ քաղցրաշենցիները եւ հարակի գյուղերի խաղողագործները պարբերաբար  բողոքի ցույցեր են կազմակերպել կառավարության մոտ` պահանջելով իրենց պարտքերը: Խաղողագործները վերջին անգամ բողոքի ցույց արեցին մայիսի 26-ին, նախագահական նստավայրի մոտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ