News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անգոլայի նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը, որը 1979 թվականից ղեկավարում է հարավաֆրիկյան այս երկիրը, վերստին ընտրվել իշխող՝ Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժում կուսակցության առաջնորդ։ Նա միակ թեկնածուն էր եւ ստացել է Լուանդայում տեղի ունեցած կուսակցության համագումարի պատվիրակների ձայների 99,6 տոկոսը, հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ռաբելաիշը։

Այս տարվա մարտին 73–ամյա դուշ Սանտուշը հայտարարել էր, որ կուսակցության առաջնորդի պաշտոնից պլանավորում է հեռանալ 2018 թվականին։ Անգոլայում խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքներով ընտրվում է պետության ղեկավարը, տեղի կունենան 2017 թվականին։ Հինգ տարի առաջ կուսակցությունը ընտրություններում վստահ հաղթանակ է տարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ