News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանները ընկճված չեն, վստահ են, որ մի օր արդարությունը հաղթելու է եւ նրանք դուրս են գալու կալանավայրից ու շարունակելու են իրենց պայքարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։

«Տրամադրվածությունը բարձր է, մտածում են, որ պայքարը, շարժումը հանուն հայրենիքի, պետության, ժողովրդի ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ եւ շարունակվելու է։ Իրենք պատրաստ են միշտ այդ պայքարի մեջ լինել եւ դնել, ինչ կարող են»,-ասաց նա։

Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրոհումից հետո ստեղծված իրավիճակի անարյուն հանգուցալուծումը «Սասնա ծռեր» խմբի անդամների ողջախոհության շնորհիվ եղավ։

«Կարեւորն այն է, որ հանգուցալուծումը, որը եղավ, անարյուն էր։ Իհարկե, տղաների ողջախոհության շնորհիվ, ոչ թե իշխանությունների։ Տղաները ողջախոհ գտնվեցին եւ զենքը վայր դրեցին, Հայաստանը չմտավ մի իրավիճակի մեջ, որը կործանարար կլիներ Հայաստանի համար»,-ասաց նա։

Նա նշեց, որ տղաների առողջական վիճակն այս պահին նորմալ է, սակայն, մտավախություն կա, որ կալանքի տակ մնալով հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան. «Պայմաններն այնպիսին են ինչպիսին են բոլոր կալանավորների համար։ Չմոռանանք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Սովետի ժամանակ ստեղծված հիմնարկ է եւ այնտեղի պայմաններն ահավոր են բոլոր կալանավորների համար։ Կալանավորը նույնպես մարդ է եւ պետք է պատիժը կրի նորմալ պայմաններում։ Նման կալանավայրում երկար մնացողը առողջական խնդիրներ ձեռք կբերի»,-ասաց նա։

Նշենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ