News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեխիան 1 մլն կրոն կտրամադրի (մոտավորապես` 37,5 հազար եվրո) Լիբիայի ափային պահպանության ծառայողների համար: Միջոցները կտրամադրվեն Եվրամիության կողմից այդ երկրին հատկացվող օգնության շրջանակում, որի նպատակն է` կասեցնել Միջերկրական ծովով դեպի Իտալիա միգրանտների անօրինական տեղափոխումը:   

Այդ մասին հայտնում է Չեխական ռադիոն: 

Չեխիայում Լիբիային նպատակայի ֆինանսական օգնության տրամադրումը դիտարկում են որպես  «միգրացիոն ճգնաժամի առաջացման երկրներում դրա վերացման ուղղությամբ աշխատելու վճռականության դրսեւորում»:

Տրիպոլիին միջոցներ կհատկացնեն նաեւ Սլովակիան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ