News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետազոտողները որոշել են ուսումնասիրել, թե ինչպես է շրջապատն ազդում մարդու ու նրա քաշի վրա: Ստացված տվյալները ցույց են տվել, որ գոյություն ունի նիհարելու եւս մեկ ոչ պակա արդյունավետ միջոց: Դրա էությունն այն է, որ սլացիկ կազմվածք ունենալու ու ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար մարդուն բավական է շրջապատել իրեն համապատասխան մարդկանցով, հայտնում է Planet- today–ը:

Այդ դեպքում ենթագիտակցական մակարդակում նա կձգտի նմանվել իրեն շրջապատողներին:

Փորձի ժամանակ հարցում են իրականացրել մոտ տասնյակ հազար մարդկանց շրջանում, որոնք ավելորդ քաշի խնդիր ունեին: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ նախընտրում են իրենց շրջապատել իրենց նմաններով: Նրանք ազատվում են բարդույթներից, երբ իրենց ընկերները նույնպես գեր են:

Բայց նրանք, ովքեր նախընտրում էին շփվել սլացիկ մարդկանց հետ, ավելի արագ էին նիհարում, քանի որ ձգտում էին ավելի լավը լինել: Կարեւոր է այն, որ սլացիկ կազմվածքով ընկերները հոյակապ մոտիվացիա էին տալիս՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

Այդ պատճառով էլ բոլոր նրանց, ովքեր ուզում են նիհարել, լավացնել իրենք արտաքին տեսքը կամ ընդլայնել իրենց գիտելիքները զանազան ոլորտներում, մասնագետները խորհուրդ են տալիս շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենցից լավն են, քանի որ դրա շնորհիվ նրանք կձգտեն իրականացնել իրենց նպատակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ