News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի օգտագործել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիկի բազան, նրան կտրվի նման հնարավորություն: Այդ մասին հայտնել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը, տեղեկացնում է  Anadolu-ն:

«Անհրաժեշտության դեպքում Ինջիրլիկի բազան կարող է օգտագործվել», — ասել է նա: Միաժամանակ Յիլդիրիմը նշել է, որ Ռուսաստանը չի դիմել բազան իրեն տրամադրելու խնդրանքով: 

Հուլիսի 4-ին ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հնարավոր է համարել այն, որ Ռուսաստանին կթույլատրվի Ինջիրլիկի ավիաբազան օգտագործել «Իսլամական պետության» դեմ պայքարում:  

Հետագայում նախարարը հերքել է այդ տեղեկությունը` հայտնելով, թե չի խոսել Ռուսաստանի կողմից ավիաբազայի օգտագործման մասին: «Մենք ասել են, որ կարող ենք համագործակցել բոլորի հետ, ովքեր պայքարում են   «Իսլամական պետության» դեմ, — հայտնում է Չավուշօղլուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ