News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Ազատ են արձակել Կարճլիկ մականունով հայտնի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի որդուն՝ Խեսուս Ալֆրեդոյին, որին առեւանգել էին ավելի վաղ՝ այս շաբաթ:

Մի քանի օր առաջ Խալիսկո նահանգի Պուերտո Վալյարտա հանգստավայրային քաղաքի La Leche էլիտար ռեստորանից վեց մարդու էին առեւանգել: Իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ առեւանգվածներից մեկը Գուսմանի կրտսեր որդի Խեսուս Ալֆրեդոն էր:

AFP–ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ մյուս առեւանգվածներին նույնպես ազատ են արձակել:

Ավելի վաղ հայտնել էին, որ մեքսիկական իշխանությունների կարծիքով Կարճլիկի ոչ թե մեկ, այլ երկու որդիների էին առեւանգել: Հարձակման պահին Գուսմանի երկու որդիներն էլ ռեստորանում էին: Ասում էին, իբրեւ նրա ավագ որդուն՝ Իվանին նույնպես առեւանգել էին:

Սակայն գործակալությունը լրացուցիչ տվյալներ չի հայտնել Գուսմանի երկրորդ որդու հնարավոր առեւանգման ու նրա հետագա ազատ արձակման մասին, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ