News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սողանքի վտանգի պատճառով Ճապոնիայի իշխանությունները Տոկիոյի մոտ գտնվող Կավասակի քաղաքում տարհանում են ավելի քան 34 հազար մարդու: Սողանքի պատճառը Mindulle թայֆունի ժամանակ հորդառատ անձրեւներն են, հաղորդում է NHK-ն:

Ուժեղ քամիներով ու անձրեւներով ուղեկցվող թայֆունը Ճապոնիայի կենտրոնական շրջաններում, այդ թվում Տոկիոյում, սկսվել է այսօր՝ օգոստոսի 22-ին: բարձրացել են գետերի ջրերը, չեղարկվել են գնացքների ու օդանավերի չվերթները, բնակելի շենքերում անջատվել է էլեկտրականությունը:

NHK-ի տվյալներով, Կավասակիում հայտարարվել է ավելի քան 34 հազար բնակիչների կամ 15 հազար 127 ընտանիքների տարհանման մասին:

Տոկիոյի օդանավակայաններում ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել 425 չվերթներ: Տրանսպորտային խնդիրներն առնչվել են ավելի քան 49 հազար մարդու:

Օդերեւութաբանները սպասում են, որ Mindulle թայֆունը կհասնի Հոկայդո կղզուն եւ կշարժվի դեպի Սախալին: Հոկայդոյի բնակիչներին, որոնք ապրում են գետի մոտ, խորհուրդ է տրվել լքել իրենց տները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ