Գիտնականները պարզել են, որ Անտարկտիդայի սառցաշերտի մակերեսին սկսել են հազարավոր երկնագույն լճեր հայտնվել հալված ջրով, ինչը մինչ այդ չի նկատվել: Դարեմի համալսարանի հետազոտողները նման արդյունքներ են ներկայացրել Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում, հայտնում է Gazeta–ն:
Գիտնականները վերլուծել են արեւելյան Անտարկդիտայի Լանգխովդե սառցադաշտի հարյուրավոր արբանյակային լուսանկարներ ու օդերեւութաբանական դիտարկումների տվյալներ ու պարզել, որ 2000-2013 թթ. Անտարկտիդայում մոտ 8 հազար նոր լիճ է հայտնվել: Գիտնականները կասկածում են, որ նման ց մի քանիսի ջուրը կարող է ներթափանցել մակերեսի տակ, ինչը սպառնում է ամբողջ սառցաշերտի կայունությանը:
Ավելի վաղ համարվում էր, որ Արեւելյան Անտարկտիդայի սառույցները չեն ենթարկվում գլոբալ տաքացման, դրա համար էլ ավելի շատ ուշադրություն է հատկացվում Անտարկտիկյան թերակղզում կատարվող փոփոխություններին: Հայտնի է, որ նման լճերի գոյացումն է դարձել Գրենլանդիայի սառցաշերտերի հալչելու պատճառը,որտեղ 2011-2014 թթ. հալել է մոտ 1 տրլն տոննա սառույց: