News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Յաղդան գյուղում պատրաստվում են վերսկսել դպրոցներում հունարենի դասավանդումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի հունական ՀԿ-ների միության ղեկավար Արկադի Խիտարովը:

«Ուզում ենք վերականգնել պարապմունքները դպրոցականների համար շաբաթ օրերին: Հեշտ չէ: Այդ պատճառով համայնքը շնորհակալ է Հունաստանի կառավարությանը, որը երկրի համար բարդ ժամանակներում շարունակում է աջակցել մեզ: Եվ, իհարկե, շատ շնորհակալություն մեր ուսուցիչներին, որոնք սիմվոլիկ վճարի դիմաց աշխատում են մեր լեզվի պահպանման, իսկ դա նշանակում է Հայաստանի մշակութային բազմազանության համար»,- ասել է Խիտարովը:

Ներկայումս հունարենը դասավանդվում է կիրակնօրյա դպրոցներում: Պարապմունքներն ընթանում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում:

«Վանաձորում պարապմունքներն անցկացնում ենք շաբաթական 3 անգամ: Նախկինում մենք մի քանի սենյակ ունեինք այն տարածքում, որը վարձակալում էր «Բիլայնը»: Հիմա նրանք տեղափոխվում են, իսկ մենք պետք է այլ տեղ փնտրենք: Հիմա մեզ համար դժվար է վարձը վճարել, սակայն մենք դժվարություններին հարմարվում ենք: Հուսանք, որ Յաղդանում պարապմունքները կարող ենք սկսել արդեն աշնանը: Իսկ Վանաձորում կենտրոնն անպայման կպահպանվի»,- հավելել է Խիտարովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ