News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին եւ տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` օգոստոսի 25-30-ը մարզերում եւ Երեւան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու եւ չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով՝ ըստ հաստատված ժամանակացույցի ՀՀ մարզեր կմեկնեն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

Նախարար  Լեւոն Մկրտչյանն  օգոստոսի 26-ին կայցելի ՀՀ Լոռու, օգոստոսի 27-ին՝  Տավուշի, օգոստոսի 29-ին` Գեղարքունիքի մարզեր: Օգոստոսի 30-ին  նախարարը ներկա կլինի Երեւան քաղաքի եւ  ՀՀ կրթության եւ գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ