News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է ահաբեկչության իրականացումը: Յոթ մարդ է ձերբակալվել՝ այդ թվում Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնում է «Վրաստան օնլայնը»:

ՊԱԾ ներկայացուցիչը ճեպազրույցում հայտնել էր, որ ձերբակալվածները ծրագրում էին պայթեցնել Սաղուրամ գյուղի տարածքով անցնող Ռուսաստան- Հայաստան գազամուղը: Ահաբեկչություն ծրագրելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն ու Նուրի Չ.-ն:

Նրանցից բացի պաշտոնեական լիազորությունները գերազանցելու փաստով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ու քաղաքացի Իրաքլի Բ.-ն՝ հանցագործության մասին չհաղորդելու համար:

Իրենց ծրագրերը իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին հանցավոր խմբավորման անդամները գնացել էին անտառ՝ Ժինվալի – Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի մոտ, որպեսզի այնտեղ թաքստոցից պայթուցիկ սարքեր ու զենք հանեն:

Այնտեղից նրանց վերցրել են 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, երկու տեսակի հրազենային լար, 5 միավոր դետոնատոր ու այլ պայթուցիկ նյութեր : Հենց պայթուցիկ նյութերը վերցնելու պահին էլ նրանց ձերբակալել են: Մանրակրկիտ զննման արդյունքում հայտնաբերվել է նաեւ ինքնաձիգներ: Ձերբակալվածներից մեկի տանը նրա համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են վայրերը, որտեղ նրանք ծրագրում էին իրականացնել պայթյուններ : Քննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ հակահետախուզության բաժամունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ