News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 22-ին, մերժեց «Սասնա ծռերի» կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը՝ նշելով, որ Վարուժան Ավետիսյանը բողոքի քննությանը ներկա չի գտնվել: 

«Դատարանի այս որոշմանը որեւէ գնահատական կամ որակում չեմ կարող տալ, քանի որ որոշումը դեռ մեզ չի տրամադրվել, բայց մեկ բան հաստատ է, որ մեր դատարանները քաղաքական որոշումներ են կայացնում, որոնք հրահանգվում են գործադիր կամ այլ մարմինների կողմից»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ պաշտպանը Վերաքննիչին միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակել Վարուժան Ավետիսյանին կամ վերացնել նրա խափանման միջոց կալանքը:

Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մեղադրանքներին ավելի ուշ միացվել է նաեւ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ