News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաքվի խոշորագույն վարկային կազմակերպություները անցած շաբաթվա վերջին առանց բացատրությունների մասամբ կամ ամբողջովին դադարեցրել են արտարժույթի վաճառքը կամ էլ սահմանափակել գործարքները մինչեւ մեկ մարդուն 100-500 դոլար, հայտնում է Bloomberg-ը:

Դրա հետեւանքով սեւ շուկայում աճել է ՝ պաշտոնական փոխարժեքը զգալիորեն գերազանցող փոխարժեքով դոլարի վաճառքը:

«Արտարժույթի վաճառքը բանկերի իրավասության դաշտում է: Մենք չենք կարող միջամտել» - մեկնաբանել է Ադրբեջանի ԿԲ ներկայացուցիչ Ռուֆաթ Աբասովը:

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խորհրդարան է վերադարձրել արժութային գործարքների սահմանափակումների մասին օրենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ