News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոմինիկանյան միաբանության աբեղա Ֆիլիպ Դոկվիլերը, որը Ֆրանսիայում քննության տակ է մանկապղծության մասին գործով, օգոստոսի 19-ին ինքնասպան է եղել: Այս մասին գրել է կաթոլիկ շրջանակների La Croix թերթը:

Դոկվիլերի նկատմամբ քննությունը սկսվել է մարտի սկզբին ՝ 14-ամյա դեռահասի ընտանիքի բողոքից հետո: Ըստ AFP գործակալության տվյալների՝ աբեղան քննության ընթացքում «մասամբ ընդունել է իր դեմ առաջադրված մեղադրանքները»: Դրանից հետո Լա Տուրետտե եկեղեցու հոգեւորական դ՝ Էվրեն ու աբեղայական միաբանության ղեկավարությունը նրան անմիջապես հեռացրել էին դասավանդման գործընթացից:

Լիոնի դատախազությունը մարտին տեղի թեմի կարդինալ Ֆիլիպ Բարբարենին մեղադրել էր այն բանի համար, որ նա ոստիկանությանը չի տեղեկացրել դեռահասների նկատմամբ հոգեւորականների ոտնձգությունների բազմաթիվ փաստերի մասին, որոնց մասին,ըստ քննիչների, նա գիտեր: Սակայն երբ արքեպիսկոպոսի պաշտպանությամբ է հանդես եկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, նրա դեմ մեղադրանքները հանվել են:

Բարբարենը վստահեցնում էր, որ ինքը տեղյակ չէր իրավախախտումների մասին: Թեմի չորս հոգեւորականներ հիմա քննության տակ են, եւս վեցի գործողություններին էլ խստորեն հետեւում է ղեկավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ