News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա ապրիլի 24-ի անկարգությունների գործով հետախուզման մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանի միջնորդությունը այսօր՝ օգոստոսի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արա Զաքարյանը։

«Մենք բողոք էինք ներկայացրել քննիչին՝ կալանավորելու որոշելու դեմ, քանի որ քննիչը  ծանուցագիր էր ուղարկել Գարեգին Չուգասզյանի տուն հարցաքննության ներկայանալու համար, սակայն Գարեգին Չուգասզյանը տանը չէր եղել, չէին կարողացել ծանուցագիրը տրամադրել նրան, եւ դրանից վեց ժամ անց կալանավորման որոշում է կայացվել։ Սա վտանգավոր նախադեպ է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արա Զաքարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հունիսի 25-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ, եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գարեգին Չուքասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաեւ, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-նշել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Չուքասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Նրանից բացի նույն  օրը կալանավորվել էին նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին եւ Գեւորգ Սարֆարյանները: Մի քանի օր անց սակայն նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրանք ազատ արձակվեցին: Մինչ օրս սույն գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
Ամենաշատ