Ամերիկյան Cadillac ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտ քար, որը ստացել է Escala անվանումը, հայտնում է Lenta–ն:
Escala-ի թափքի տակ 4.2 լիտրանոց ութցիլինդրանի շարժիչ է: Այն սարքավորված է վառելիքը խնայող հատուկ համակարգով: Սալոնում մեծ էկրան է տեղադրված, որը համատեղում է մուլտիմեդիա համակարգն ու սարքավորումների պանելը:
Ուղեւորների համար հետեւի նստատեղին նույնպես նախատեսված են մուլտիմեդիա էկրանններ: Ղեկն ու նստատեղերը պաստառապատված են:
Արտադրողների խոսքով դիզայներական լուծումները շուտով կկիրառվեն նաեւ ապրանքանիշի մյուս մեքենաներում: