News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ամեն դեպքում Հայաստանին դուրս չի թողնի իր ազդեցության գոտուց՝ այս մասին է վկայում պատմությունը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության ու քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Պորտանսկին՝ պատասխանելով NEWS.am–ի հարցին այն մասին, արդյոք օգոստոսի 8-ին Բաքվում Ռուսաստան- Իրան- Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանը խաղից դուրս է մնացել:

Այն հարցին, արդյոք Իրանից Հայաստան մայրուղու կառուցման հեռանկարների վրա բացասաբար չի ազդի Կասպից ծովի արեւմտյան ափով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրական մշակման մեկնարկի մասին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի պայմանավորվածությունը՝ Ալեքսեյ Պորտանսկին նկատել է, որ այդ հարցի լուծումը կախված է Թեհրանի ու Երեւանի մտադրություններից: «Դրա համար էլ մեզ համար այդ հարցում դժվար է որեւէ դատողություն անելը: Կարծում եմ ՝ այդ նախագիծը պետք է պահպանվի»,- հավելել է պրոֆեսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ