News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օդանավերը, որոնք իրանական Համադան ավիաբազայից հարվածներ են հասցրել Սիրիայում գրոհայինների օբյեկտներին, կատարել են իրենց առջեւ դրված առաջադրանքը ու վերադարձել են Ռուսաստանի տարածք, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

Կոնաշենկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի ՌՏՈւ կողմից Իրանի «Համադան» ավիաբազայի հետագա գործածումը իրականացվելու է «ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ փոխպայմանավորվածությունների հիման վրա ու ըստ Սիրիայում ստեղծված իրավիճակի»:

Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ «Համադան» բազայում ռուս զինվորականներ արդեն չկան: Նաեւ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին այն փաստի հրապարակման համար, որ Ռուսաստանն իրանական ավիաբազան օգտագործում է Սիրիայում զինյալների ուղղությամբ հրթիռներ արձակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ