News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված կեղծ համերգի տոմսեր են վաճառվել Երեւանում գործող տարբեր կազմակերպությունների։ Այս մասին NEWS.am-ին ասած խաբեությունից տուժած կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

«Զանգել էր ոմն Տիգրան, ներկայացել որպես քաղաքապետարանի աշխատող ու ասել, որ համերգ են կազմակերպում Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված։ Իսկ տոմսերի վաճառքից ստացված գումարները կգնան ընտանիքին: Ասաց՝ ելույթ են ունենալու տարբեր  պարային համույթներ, աստղեր։ Տոմսի արժեքն էլ՝ 4000 ու 5000։ Ու հորդորեց գնել մեկի փոխարեն մի քանի հատ՝ օգնության համար»,- պատմեց NEWS.am ահազանգած քաղաքացին։

Տոմսերը պատվիրելուց հետո դրանք առաքել է ոմն աղջիկ, որին էլ կազմակերպությունից փոխանցել է գնած մի քանի տոմսի գումարը։ Ենթադրյալ համերգը պետք է տեղի ունենար օգոստոսի 20-ին՝ ժամը 19։00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նշված օրը եւ ժամին թատրոնի մոտ են հավաքվել մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պարզել, որ ոչ մի համերգ էլ տեղի չի ունենալու։

«Թատրոնից էլ եկել են, ասել, որ նման բան չկա, հետո ոստիկանություն ենք կանչել, պարզվել է, որ տոմսերն առանց կնիք են, ու խաբեություն է տեղի ունեցել»,- ասաց քաղաքացին՝ նշելով, որ իր մոտավոր հաշվարկով այդ ճանապարհով կազմակերպիչները մոտ 700 հազար դրամ գումար են աշխատել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգով ստացված նյութերն ուղարկել են քննչական կոմիտե։

Տպել
Ամենաշատ