News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի գործով մեղադրյալները ցուցմունք են տվել, որ Կամոյին ճնշել են քնելու եւ հեռախոս պահելու պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կամոյի մայրը՝ Լալա Ղազարյանը։

«Իբր Կամոս քնած է եղել պոստում, Նասլեդ Բագրատունին գնացել է, ձայն է տվել, երեխես չի լսել, քաշքշել է երեխուս ոտքերից, արթնացրել։ Ստացվում է՝ զինվորը ստուգել է զինվորին, բայց ո՞վ է նման բան տեսել։ Ու ոնց կարա 1 տարի 2 ամսվա ծառայող զինվորը, որն այդքան պատվոգրեր է ստացել, լավագույններից է եղել, քներ պոստում։ Կամ էլ հեռախոսն  են վերցել ձեռքից։ Ինչի՝ ում ձեռքը հեռախոս չկա, որ իմ երեխու ձեռքից վերցրել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լալան՝ նշելով, որ ըստ իրենց ցուցմունքների զինծառայողները հայհոյել են Կամոյին. «Կամոս էլ ընդամենը ասել է՝ ոնց որ ավելորդ, ուրիշ բաներ եք խոսում»։ 

Զինծառայողի մայրը նշեց, որ չնայած դեռ չի եղել ավտոմատի փորձաքննության պատասխանը, բայց գիտի, որ զենքը դրված է եղել ավտոմատ ռեժիմի վրա, ինչից ինքն էլ ավելի է համոզվում, որ որդին ինքնասպան չի եղել։

«Որտե՞ղ է գրված, որ ավտոմատ դրված զենքից մի գնդակ արձակվի։ Իմ տղան մահացել է մի գնդակից»,- ասաց տիկին Լալան՝ նշելով, որ վստահ է, որ որդուն սպանել են։  

Հիշեցնենք, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրգործով 5 մեղադրվող կա՝ 4 ժամկետային, մեկ պայմանագրային զինծառայող:

Ժամկետային զինծառայողներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, երկուսին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի, ինչպես նաեւ պետի  կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Պայմանագրային զինծառայողին, որը կոչումով ավագ սերժանտ է, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

Մեղադրյալները կալանավորված չեն: Նրանց նկատմամբ ընտրվել են տարբեր խափանման միջոցներ՝ հրամանատարության հսկողության հանձնելը եւ ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ