News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 25-ին լրանում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի 65 տարին: Մեր տեղեկություններով, վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը): Նրանք նաեւ համաքաղաքացիներ են:

Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից եւ դատավորի աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաեւ գիտամանկավարժական գործունեությամբ, աշխատություններ ունի։ Ինչ վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու թեկնածությանը, ապա նա առայժմ կմնա իր տեղում:

Առավել եւս, ասում են, թե վերջինս հիմնովին վերանորոգել է աշխատասենյակը, գեղեցիկ կահավորել այն, այնպես որ, որոշ ժամանակ հաստատ չի լքի հարմարավետ աշխատասենյակը: Մեզ հասած տեղեկություններով, Ռշտունուն ասել են՝ սպասիր, միանգամից վճռաբեկ դատարանի նախագահ կգնաս, իհարկե, եթե հանկարծ ֆորսմաժորներ չլինեն, եւ իրավիճակ չփոխվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ