News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագ պատրաստման մակարոնը ԱՄՆ բանտերում դուրս է մղել ծխախոտը՝ որպես բանտային ամենակայուն «արժույթ»: Այս մասին ասված է Արիզոնայի համալսարանի սոցիոլոգ Մայքլ Գիբսոն Լայթի հետազոտության մեջ, փոխանցում է BBC-ն:

Սոցիոլոգն իր հետազոտության ընթացքում զրուցել է մոտ 60 բանտարկյալի: Մակարոնը որպես բանտային արժույթ գործածելը արձանագրվել է նաեւ այլ հետազոտություններում, պնդում է գիտնականը:

«Այն հեշտ է հայթայթել, մակարոնը կալորիական սնունդ է, իսկ բանտարկյալներն իրենց օրն անցկացնում են ֆիզիկական աշխատանքով»,- նշել է սոցիոլոգը Guardian-ի հետ զրույցում:

Հաղորդվում է, որ բանտում մակարոնը կարելի է փոխանակել տարբեր ապրանքների ծառայությոնների հետ: Պահպանման երկար ժամկետի շնորհիվ դրանից իդեալական արժույթ է ստացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ