Ամերիկացի գիտնականները կարծում են, որ Երկիրը կդադարի գոյություն ունենալ 5-7 մլրդ տարի հետո, ինչը տիեզերական չափանիշներով բոլորովին շատ չէ, հայտնում է Informing-ը:
Աստղաֆիզիկոսները ուսումնասիրել են WD 1145+017 հեռավոր աստղի մոլորակային համակարգը եւ ստացված տվյալները համադրել Արեգակնային համակարգի տվյալների հետ:
Մասնագետները նշում են, որ այդ աստղը սկզբում հասել է կարմիր հսկայի չափերի, որից հետո վերածվել է սպիտակ գաճաճի եւ քայքայվել, որի հետեւանքով դրա մնացորդները ոչնչացրել են մոտակայքում գտնվող մոլորակը:
Նույն բանն էլ սպառնում է մեր մոլորակին, կարծում են գիտնականները, որոնք պնդում են, որ էվոլյուցիայի բոլոր գործընթացները վերջնական են: Արեգակը վաղ թե ուշ կմարի, եւ դրա մոտակայքում գտնվող մոլորակների վրա կյանքը կավարտվի