News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրականում շները նախընտրում են տիրոջից բարձր գնահատականի արժանանալ, քան մի կտոր պանիր կամ հավի միս ստանալ: Իր տեսակի մեջ առաջինը համարվող հետազոտությունը թույլ է տվել պարզել, որ շները բարձր են գնահատում տիրոջ հետ հարաբերությունները, հայտնում է Informing-ը:

ԱՄՆ Էմորի համալսարանի նյարդաբան Գրեգորի Բեռնսն ասել է, որ առաձին փորձերի ընթացքում ուսումնասիրել են 15 շների, որոնցից միայն երկուսն են ուտելիքը գովեստից նախընտրել:

Տիրոջ վարքի հանդեպ շան վերաբերմունքը պարզելու համար օգտագորվել է երեք տարբեր օբյեկտ՝ վարդագույն բեռնատար, որը սնունդն է խորհրդանշում, կապույտ ասպետ՝ բանավոր գովեստը, սանր, որը նշանակում էր պարգեւի բացակայություն: Ուղեղի ակտիվությունն էլ գրանցվել է ՄՌՏ-ով: Փորձի ընթացքում չորս շուն գովեստի ժամանակ ցուցաբերել է նյարդային մեծ ակտիվություն, երկուսն արձագանքել են ուտելիքին, իսկ մյուսներն այս խորհրդանշական օբյեկտներին միանման են արձագանքել:

Փորձերի մի ամբողջ շարքի անցկացման ժամանակ իրար են հերթագայել չորքոտանիներին տրվող ուտելիքի ու գովեստի ընտրությունը: 80-90 տոկոս դեպքում շները վազել են տիրոջ մոտ, ինչը ցույց է տալիս, թե շների համար որքան կարեւոր է գովեստը: Այս կապակցությամբ հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ շների համար բանավոր պարգեւը նույնպիսի նշանակություն ունի, ինչ մարդկանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ