News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի անկախության 25-ամյակին եւ Ուկրաինայում հայ գրատպության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նիկոլաեւում տեղի է ունեցել հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, հայտնում է Analitikaua-ն:

Հայկական, արեւելյան լեգենդների, ժողովրդական ասքերի, ազգային էպոսի վրա հիմնված բալադներն ուկրաիներեն է թարգմանել Նիկոլաեւի մարզային պատանեկան գրադարանի տնօրեն Նատալյա Տկաչենկոն: «Այդ բալադները գրվել են 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին,սակայն  դրանց թեմաները շատ արդիական են: Դրանք պատերազմի եւ խաղաղության, չարի ու բարու, հայրենիքի նկատմամբ սիրո եւ աշխարհի անցողիկության թեմաներն են»,- ասել է Տկաչենկոն:
Շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության աջակցությանը, այցելել էին Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ