Օգոստոսի 22-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 114 հասցեի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Գեւորգ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):