Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 55/57 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: