Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Սեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 TV 957 (վարորդ՝ Գ. Մ.) եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 34 VM 063 (վարորդ՝ 49-ամյա Վ. Ս.) համարանիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենաները: