News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մոտ երիկամների հետ կապված խնդիրներ են առաջացել:  Այս NEWS.am-ի հետ զրույցում ասաց  նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը: Նա նշեց, որ Հովհաննեսի ոտքի վնասվածքի պատճառով համարյա մեկ ամիս նա անընդհատ մեջքի վրա է պառկած եղել, որի պատճառով խնդիրներ են առաջացել, որն էլ ըստ փաստաբանի՝ նրա երիկամների հետ կապված խնդրի առաջացման պատճառ է :

«Արդեն մի ամիս է պառկած է մեջքի վրա, չի կարողանում կողքի վրա պառկել: Նրա երիկամներում քարեր են առաջացել, նրան անհրաժեշտ է համապատասխան բուժում: Ես Դիմել եմ նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որպեսզի ինձ տրամադրեն նրա բժշկական քարտի քաղվածքի պատճենը»,-ասաց նա:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ