News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը եւ օծումը՝ ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է պատարագով եւ եկեղեցու մկրտության ավազանի օծմամբ։

Արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդները, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Շվեդիայի պետական մարմինների եւ քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Իր խոսքում դեսպան Ապիտոնյանը նշեց, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարը ոչ միայն կրոնական եւ մշակութային արժեք է ներկայացնում, այլեւ խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի նվիրվածությունն ազգային ինքնությանը, ինչպես նաեւ հայ ժողովրդի վճռականությունը` շարունակելու պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ